Պարոն Եղոյան, ես ձեզ հո՞ չեմ հարցրել՝ երեկ գիշեր ինչ եք արել, որ այդպես ջղայնացել եք. Վարդանյան

«Պարոն Եղոյան, ինչ որ բան է պատահել, ես ձեզ հո՞ չեմ հարցրել՝ երեկ գիշեր ինչ եք արել, որ այդպես ջղայնացել եք, պետական քաղաքականության և պետությունը կառուցելու մասին կարևորագույն հարց եմ ուղղել»,- ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Արման Եղոյանին հարցրեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով.

«Ընդհանրապես, ինչ է նշանակում՝ ընդդիմադիր պատգամավորի վրա մուննաթ գալ, որ 5 տարի հետևողական անվտանգային հարց է բարձրացնում։ Մի հատ կիսաանձնական հարց տամ, վրեքդ խոսակցությո՞ւն է եկել»։

 Վարդանյանը հիշեցրեց, որ ընդամենը հարցրել է, թե որոնք են ՀՀ-ի սպառնալիքները և ժողովուրդը իրավունք ունի դրանք իմանալու։

 Վարդանյանը հիշեցրեց, որ իր հարցին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը ընդհանուր գծերով պատասխանել է, բայց չի ասել որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինպես նաև Թուրքիայինը, ՀՀ-ի համար սպառնալիք են։

 

Leave a comment