Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կրկին վիրահատվել է

Հասարակություն

10.02.2026 | 13:37

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կրկին վիրահատել են։ Այս մասին  Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը։

«Այս անգամ վիրահատությունը ուրոլոգիական բնույթի է եղել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել»,- նշեց Չարչյանը։

Նշենք, որ փետրվարի 6-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխվեց․ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեցին տնային կալանքն ու բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։

Արփի Հակոբյան

 

Leave a comment