Կարեն Կարագուլյանի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «The Adventures of Cliff Booth» թիզերն արդեն համացանցում են (ՎԻԴԵՈ)

Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ  «The Adventures of Cliff Booth» («Քլիֆ Բութի արկածները») ֆիլմի թիզերն արդեն համացանցում են. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «The Adventures of Cliff Booth» («Քլիֆ Բութի արկածները») ֆիլմի թիզերն արդեն համացանցում են։


2026 թվականին էկրաններ բարձրացող ֆիլմի ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն։


Ֆիլմը, որի գլխավոր դերում հայտնի դերասան Բրեդ Փիթն է, պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի դեպքերից 8 տարի անց։


Ֆիլմի թողարկման հստակ ժամկետը դեռևս չի հայտարարվել։


Նշենք, որ ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես ռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմերում մարմնավորած դերերով։ Նրա մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025 թվականին դարձավ կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ արժանանալով 5 «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։




Leave a comment