Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը. տուժածներ կան

Բաժանորդագրվել

Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է նաև ավտոբուսի վրա, վիրավորվել է երկու ուսանող:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինուժը ԼԺՀ-ում հարված է հասցրել բնակելի տանը, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ։ Այս մասին հայտնել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Բացի այդ, Լուտուգինո-Կրասնի Լուչ մայրուղու վրա անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոբուսի վրա, երկու ուսանող է վիրավորվել:

Իսկ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տուժել է 19-ամյա մի երիտասարդ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment