Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողների հարցերին և իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին՝ ընդգծել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող աշխարհասփյուռ կառույց է, այլ ոչ թե պարզապես տեղական մի կազմակերպություն։

«Եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը պետությունն է ու ժողովուրդը, իսկ հոգին՝ եկեղեցին։ Եկեղեցին ոչ ՀԷՑ է, ոչ էլ «Ուելնես» կենտրոն, որ կարելի լինի բոլշևիկյան ձևով «կուլակաթափ» անել, պետականացնել կամ իրենց կառավարիչը նշանակել»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Հարցին, թե արդյոք Կաթողիկոսը չէր կարող ներկայանալ առանց հրավերի, Նաթան սրբազանը հակադարձել է․

«Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից մեկն ա ու իրա գործը չի անում․ այդպես չի, էլի»։

Նա նշել է, որ ցանկացած իրեն հարգող անձնավորություն առանց պաշտոնական հրավերի որևէ տեղ չի գնում, առավել ևս՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment