Քաղաքականություն
07.08.2026 | 16:57
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ եկեղեցու և Կաթողիկոսի դեմ արշավանք է տեղի ունենում, որը պլանավորած բնույթ ունի։ Այս մասին Խաչատրյանը հայտնել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում։
«Այս ամեն ինչը սկսվեց, երբ Վեհափառ Հայրապետը և Եկեղեցին մասնակցեցին Շվեյցարիայում խաղաղության նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր արցախահայերի վերադարձի իրավունքին։ Դրանից անմիջապես հետո Ալլահշյուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին «րևանշիստական կազմակերպություն է», ինչը, ըստ էության, հրաման հանդիսացավ Երևանի իշխանությունների համար՝ արշավանք սկսելու Եկեղեցու դեմ»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորը վստահություն է հայտնել, որ Եկեղեցին կհաղթահարի ճնշումները. «Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից․ Վեհափառը կդիմանա բոլոր փոթորիկներին ու արշավանքներին և հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից»։
Մանրամասները՝ տեսանյութում։