«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ (ՎԻԴԵՈ)

12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/. 12 տարի առաջ փոքր արտադրամասից իր ճանապարհը սկսած «Սմայլ Սվիթ»-ն այսօր դարձել է հայկական հրուշակեղենի շուկայում զարգացող արտադրողներից մեկը։ Ընկերության հաջողության ճանապարհի հիմքում որակի նկատմամբ հետևողական մոտեցումն է, նոր արտադրատեսակների ստեղծումն ու սպառողների վստահությունը։


Այսօր «Սմայլ Սվիթ»-ն արտադրում է մոտ 50 տեսակի թխվածքաբլիթ և հրուշակեղեն, իսկ ընկերության զարգացման հարցում առաջնորդվում է շուկայի ուսումնասիրությամբ, բարձրորակ հումքի ընտրությամբ և կայուն որակի ապահովմամբ։


«Սմայլ Սվիթ»-ում նշում են՝ այսուհետ ևս ընդլայնելու է արտադրական հնարավորությունները, ավելացնելու է ներկայությունը վաճառքի կետերում և ներկայացնելու նոր արտադրատեսակներ։


Հիմնադրման հենց սկզբից ընկերության գործընկերն է եղել Կոնվերս Բանկը՝ իր Converse Leasing պրոդուկտով, որի շրջանակում Բանկը տրամադրում է մինչև 1 մլրդ ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով ֆինանսավորում՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:


Ընկերությունում վստահեցնում են, որ առաջիկայում ներկայացնելու են շուկայում նորույթ հանդիսացող նոր տեսականի: Իսկ զարգացման և ընդլայնման ճանապարհին «Սմայլ Սվիթ»-ի գործընկերը շարունակելու է մնալ Կոնվերս Բանկը՝ աջակցելով բիզնեսի աճի և նոր նպատակների իրականացմանը։


 


conversebank.am, 010 511 211


Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment