Քաղաքականություն
07.08.2026 | 16:17
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Էջմիածնի նստավայր) մուտքի մոտ իրավիճակը լարվել է․ տեղի է ունեցել հրմշտոց, քանի որ ոստիկաններն ու դատական կարգադրիչները թույլ չեն տալիս լրագրողներին և քաղաքացիներին ներս մտնել։
Ժամը 16:00-ին նախատեսված դատական նիստից առաջ դատարանի շենք է ժամանել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները փակել են դատարանի մուտքի դռները՝ արգելելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, քաղաքացիների, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից ոմանց մուտքը։
Իրավապահները մուտքն արգելափակելը պատճառաբանում են նրանով, թե «դահլիճում տեղ չկա»։
Ներկաները պահանջում են բացել դռները և ապահովել դատական նիստի հրապարակայնությունը, սակայն ոստիկանական պատնեշը շարունակում է փակ պահել մուտքը։
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը:
Մանրամասները՝ տեսանյութում: