Քանդել են գերեզմաններն ու տարել հանգուցյալների ոսկյա ատամները․Ավստրիա

Ավստրիայի Ներքին Ավստրիայի շրջանում 18 գերեզմանոցում քանդել են թվով 18 գերեզման ու դամբարան, որպեսզի գողանան այնտեղ ամփոփված հանգուցյալների ոսկյա ատամները։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Գողերը քանդել են տապանաքարերը, բացել դագաղները եւ «խուզարկել» հուղարկավորված հանգուցյալներին։ Ապա՝ նորից հանգուցյալներին հուղարկավորել են, գերեզմանաքարերը դրել տեղը։

Ուշագրավ է այն, որ որոշ դեպքեր շաբաթներով մնացել են աննկատ իրավապահների համար։ Ոստիկանները կարծում են, որ չարագործները եղել են մի քանիսը։ Հնարավոր է, որ գործել է մի ամբողջ հանցախումբ։

 

Leave a comment