Իրանը մտադիր չէ անվերջ պատերազմել և արդյունք չտվող բանակցություններ վարել. Ղալիբաֆ

Թեհրանը մտադիր չէ անվերջ շարունակել պատերազմը և բանակցություններ վարել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտության կարգավորման շուրջ, եթե դրանք արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Երբ ասում ենք, որ Իրանը և՛ կռվում է, և՛ բանակցություններ վարում, նկատի չունենք անվերջ պատերազմ կամ անընդհատ բանակցային գործընթաց։

Իսլամական Հանրապետությունը շարունակում է պայքարը՝ ստիպելու հակառակորդին կա՛մ զիջել իրանական ժողովրդի պահանջներին, կա՛մ ընդունել իր պարտությունը»,- Ղալիբաֆի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։։

Leave a comment