Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է

Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվող Յան Դիոմանդեն դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը, հաղորդում է Goal.com-ը:

19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Արքայական ակումբը» 140 միլիոն եվրո կվճարի գերմանական «Լայպցիգին»:

Դիոմանդեի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2033թ․ հունիսի 30-ը: Նա 2025 թվականին իսպանական «Լեգանեսից» էր տեղափոխվել «Լայպցիգ», որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերները

Յան Դիոմանդե («Լայպցիգից»՝ «Ռեալ») – 140 միլիոն եվրո

Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդից»՝ «Ռեալ») – 134 միլիոն եվրո

Էդեն Ազար («Չելսիից»՝ «Ռեալ») – 120 միլիոն եվրո

Գարեթ Բեյլ («Տոտենհեմից»՝ «Ռեալ») – 101 միլիոն եվրո

Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդից»՝ «Ռեալ»)  – 94 միլիոն եվրո

Leave a comment