Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե դեմոկրատները հաջողության հասնեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, ինքը կարող է դառնալ ԱՄՆ վերջին հանրապետական նախագահը։
«Եթե նրանց հաջողվի հաղթել, ապա ես, հնարավոր է, լինեմ վերջին հանրապետական նախագահը»,- «Punchbowl News»-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Միաժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հանրապետականները կհաղթեն ընտրություններում, սակայն, նրա խոսքով, դրա համար Սենատը «պետք է խելոքանա»։
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Դրանց ընթացքում կվերընտրվի Սենատի կազմի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը։ Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են Հանրապետական կուսակցության կողմից։