Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ


Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գինը շուտով ավելի կնվազի, երբ պատերազմն ավարտվի, քանի որ, ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը չի կարող երկար դիմանալ:   


«Կարծումեմ՝ ամեն ինչ լավ է։ Ներգրավված եմ բանակցություններում։ Կարծում եմ՝ շուտով կարող են արդյունքներ լինել»,- հավելել է Թրամփը:


Նրա խոսքով՝ ամերիկյան բանակն իր օրոք ավելի է հզորացել և համալրվել զինատեսակներով:


«Մենք հիանալի վիճակում ենք։ Բայց, ամեն դեպքում, միշտ ավելիի կարիքը կա»,- շարունակել է Սպիտակ տան ղեկավարը:


Լրագրողների հարցին՝ արդյոք Վաշինգտոնը Զելենսկու խնդրանքով Patriot զենիթահրթիռային համակարգի հրթիռներ կփոխանցի Կիևին՝ Թրամփը պատասխանել է՝ դրանք Միացյալ Նահանգներին էլ են պետք:

Դիտումների քանակ8

Leave a comment