ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am

https://arm.sputniknews.ru/20260807/agni-mijvocvov-handipum-kkazmakerpvi-ruben-vardanjani-knvoj-het-newsam-105506528.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/364/14/3641433_289:0:1249:720_1920x0_80_0_0_b42d416da139c293ddb9bc115ab3ad1f.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, գերի, հհ կառավարություն

հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, վերոնիկա զոնաբենդ, գերի, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Կառավարությունից հայտնել են, որ կապ է հաստատվել Զոնաբենդի հետ, և նրան փոխանցվել է համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով (ՀՀ արտաքին գործերի նախարարության) հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: NEWS.am-ին այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին:

NEWS.am–ը հուլիսի 15-ին գրավոր հարցմամբ դիմել է կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում են աջակցել Զոնաբենդին և միջազգային պատվիրակությանը այդ նախաձեռնության իրականացման գործում: Հետաքրքրվել է նաև, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիմել միջազգային գործընկերներին կամ կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի հետ կանոնավոր մարդասիրական կապը, ընտանիքների հետ շփումը և միջազգային իրավապաշտպան կառույցների այցելությունները վերականգնելու ուղղությամբ:

Պատասխաններ դեռ չեն ստացվել. Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային

Օգոստոսի 5-ին կառավարությունից լրատվամիջոցին պատասխանել են, որ տեղեկացված են Վերոնիկա Զոնաբենդի կողմից բաց նամակով բարձրացված հարցերին:

«Հաշվի առնելով դրանց զգայունությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել տիկին Զոնաբենդի հետ՝ հասցեագրելու բարձրացված հարցերը, ինչպես նաև ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերն ու գործողությունները: Միաժամանակ հայտնում ենք նաև, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, փոխանցվել են համապատասխան գերատեսչության անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասված է գործադիր մարմնի պատասխանում:

Համապատասխան գերատեսչությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունն է:

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment