«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպսների գերիշխող մասը լրիվ թևաթափ վիճակում է։ Ավելին, ըստ նույն լուրերի, Փաշինյանին հավատարիմ է մնացել բացառապես Կճոյանը և Արցախի թեմի առաջնորդը։
Վերջինս այս ու այն կողմ հայտարարում է, թե Վեհափառ Հայրապետի հեռանալը ժամանակի հարց է։ Ավելին, նա խրոխտ կերպով հայտարարում է, թե հենց Փաշինյանի շնորհիվ է, որ արցախցիները կարողացան փրկվել։
Մի խոսքով, արցախյան աղբյուրների բնութագրմամբ, Վրթանեսը դարձել է Փաշինյանի վկան ու դրանից մի այլ կարգի երջանիկ է։ Մյուս կողմից էլ, տասնյակից միայն Կճոյանն ու Վրթանեսն են, որ զուրկ են նահանջի հնարավորությունից: Մեկը, որպես տիրադավների լիդեր, մյուսը, քանի որ ծախել է ոչ միայն եկեղեցուն, այլ նաև` արցախցիներին:
Ըստ այդմ էլ, մնում է, որ մինչև վերջ մնան «Նիկոլի վկայի» կարգավիճակում:
News.am