Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ


 


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


 


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Վաչիկի Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


 


  • 5 անշարժ գույք.

  • 5 տրանսպորտային միջոց.

  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

  • 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

  • 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։


 


Leave a comment