Փաշինյանը և Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճատև զրույց են ունեցել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ կարճատև զրույց են ունեցել։

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենում Ղրղզստանում՝ Չոլպոն-Ատա նստավայրում։ Ուրբաթ օրը այնտեղ սկսվել է ընդլայնված խորհրդի նիստը։

Պատվիրակությունների ղեկավարները կոնգրեսի դահլիճ են ժամանել էլեկտրական մեքենայով, որտեղ Միշուստինն ու Փաշինյանը նստել են միասին և զրույց ունեցել։

Ժամանելուն պես վարչապետները արել են ավանդական խմբակային լուսանկարը, ապա շարժվել դեպի նիստերի դահլիճ։

Leave a comment