«Պոլիտեխնիկում կստեղծվի նորարարական Startup Incubation and Acceleration Hub ուսանողական ստարտափների զարգացման համար
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է կարևորագույն նախաձեռնություն, որի շրջանակում համալսարանի թիվ 13 մասնաշենքում կհիմնադրվի ժամանակակից Startup Incubation and Acceleration Hub՝ նախատեսված համալսարանի բոլոր կրթական ստորաբաժանումների սովորողների համար։
Նախագծի շրջանակում մասնաշենքի ամբողջ մեկ հարկաբաժինը կվերափոխվի նորարարական միջավայրի, որտեղ ուսանողներն ու աշակերտները հնարավորություն կունենան իրենց գաղափարները վերածելու կենսունակ և մրցունակ ստարտափների։
Հաբի գործունեության հիմանակն բաղադրիչներն են`
ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը,
ձեռնարկատիրական և տեխնոլոգիական կրթությունը,
մենթորական աջակցությունը,
ֆինանսավորման ներգրավման հնարավորությունները,
իրավաբանական և բիզնես խորհրդատվությունը,
ներդրողների և դոնորների, այդ թվում՝ բիզնես հրեշտակների (Angel Investors) հետ համագործակցության հարթակը,
Այս աննախադեպ նախաձեռնությունը կյանքի է կոչվելու «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության և համալսարանի մյուս գործընկերների ու բարեկամների աջակցությամբ։