Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Ասողիկը գրել է․

 

«Հայոց Վեհափառ Հայրապետը, այո, կգնա դատարան, կգնա, քանի որ Հայոց Հայրապետն իր Հարուցյալ Տիրոջ անձնազոհ հետեւորդն է, Քրիստոս Աստծո ճշմարտության ճանապարհով ընթացողն ու իր ազգին այդ փրկարար ուղով առաջնորդողն է։

Իսկ ամոթի, պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է հոգեկան էպիդեմիայով հիվանդացած մեր հասարակության ամեն մի դասի ճակատին։

 

Թող Մարդասեր Աստված ապաշխարության կեցուցիչ խորհրդով բժշկի եւ հոգեւոր արթնություն շնորհի մեր ժողովրդին, եւս առավել՝ հայ մտավորական դասին»։

Leave a comment