Օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի 2-րդ հասցեում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը Գորիսի բնակիչ 57-ամյա Ս. Մ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում Օրբելյանների փողոցի թիվ 2-րդ հասցեում գործող սգո սրահի դիմացի հատվածում, ու մինչ կժամաներ Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, նա մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս.Մ.-ն աշխատում էր Գորիսի էկոպարեկային ծառայության պետ, և նա մասնակցում էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոր հոգեհանգստի արարողությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: