ՀԱՊԿ-ում հայտնել են՝ որն է Հայաստանի լիարժեք մասնակցությունը վերականգնելու նախապայմանը

«Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց  Կազմակերպության գագաթնաժողովի օրակարգում չի եղել»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են Հայաստանին զրկել Կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև  պատասխանատու պաշտոններում ներկայացուցիչ նշանակելու իրավունքից։

Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի այս իրավունքներն ու մասնակցությունը ՀԱՊԿ-ին կարող է վերականգնվել, երբ լուծվի անդամավճարների չմարված պարտքի հարցը․

«Հենց Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է վերականգնվել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հնարավորությունը։ Բայց սա Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Leave a comment