«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ իսպանական գգրանդ ակումբները նույն գումարն են առաջարկել աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Մադրիդցիները մի քանի շաբաթ բանակցում էին Ռոդրիի հետ, սակայն չեն հասցրել ավարտին հասցնել գործարքը մինչև «Բարսելոնայի»՝ կիսապաշտպանի տրանսֆերային մրցավազքին միանալը:

Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 298 հանդիպում, դարձել 28 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Transfermarkt 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Leave a comment