Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրից աշխատակցին աղբակույտի տակից դուրս են բերել, ապա մոտեցրել շտապօգնությանը, սակայն նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ինչպես մանրամասնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբավայրում աշխատանքներ կատարելիս տրակտորն աղբն առաջ է տարել, ու այն լցվել է աշխատակցի վրա։ Աղբավայրի աշխատակիցներն ու փրկարարները որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերել են տուժածին, ապա մեծ դժվարությամբ դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են հիվանդանոց, ցավոք, տուժածը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով «աշխատանքային կանոնների խախտում, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Է․ Է.-ն է