Քաղաքականություն
06.08.2026 | 18:23
Ազգային ժողովում պատգամավոր Ալխաս Ղազարյանի և Արամ Վարդևանյանի միջև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ կապված «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի հետ։
Արձագանքելով պատգամավորի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, Արամ Վարդևանյանը պարզաբանել է, որ հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանի անազատության մեջ գտնվելն է։
«Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացի համար… անձը ֆիզիկապես պետք է գնա դեսպանատուն»,- նշել է նա։
Վարդևանյանը դժգոհություն է հայտնել դատական համակարգի կողմից կիրառվող սահմանափակումների վերաբերյալ՝ շեշտելով, որ Կարապետյանին թույլ չեն տալիս նույնիսկ մարդկային տարրական գործողություններ կատարել։
«Սամվել Կարապետյանին մինչ օրս թույլ չեն տվել նույնիսկ իր հոր գերեզմանը այցելի»,- հայտարարել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան