Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 18:05

«Դեռևս արբիտրաժի որոշումը չկա, երկրորդը, առաջին ատյանի վարչական դատարանը մեր հայցը մասնակի էր բավարարել. 7 կետից 4.5–ը բավարարել էր, հիմա վերաքննիչում է գտնվում, և հարց է ծագում, թե ինչ են անելու, եթե այդ դատարանները հօգուտ «Տաշիր կապիտալի» որոշում կայացնի»,- այս մասին, այսօր՝ օգոստոսի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՀԷՑ»–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ՀԷՑ–ը տրվելու է մասնավորին կառավարման։

«Մենք վատ փորձ ունենք կապված հավատարմագրային կառավարման տալու հետ։ Օրինակ, «Վեոլիա ջուրը» տրված է հավատարմագրային կառավարման և անգամ կառավարությունն ընդունում է, որ խնդիրները ներդրում չանելուց է, իսկ ներդրում պետք է անի պետությունը։ Նախ պետք է պարզել, թե այդ կազմակերպությունը ինչքանո՞վ է վերցնելու և տարեկան մինչև 40-50 մլրդ ներդրումային ծրագիրն ով է իրականացնելու։ Ենթադրում եմ, որ այդ ընկերությունը չի իրականացնի, որովհետև իր սեփականը չի, պետք է ի վերջո, շահույթ ունենա, պետությունն էլ չունի դա իրականացնելու հնարավորությունը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment