Ռուսաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Անտոն Զաբոլոտնին վեց ամսով որակազրկել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության որոշմամբ:
35-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է արգելված նյութեր պարունակող անոթային դեղամիջոցներ ընդունելու համար: Նա դրական դոպինգ թեստ էր հանձնել ապրիլին:
Անտոն Զաբոլոտնին ընդունել է իր մեղքը և հանդես եկել հայտարարությամբ. «Սա արդար որոշում է, քանի որ պետք է պատասխանատվություն կրել սխալների ու պատահականությունների համար։ Այսօրվանից ես սկսում եմ պատրաստվել իմ կարիերայի շարունակությանը։ Շնորհակալություն փաստաբաններին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»,- սոցցանցերում գրել է ռուս հարձակվողը:
Ամռանը «Սպարտակից» հեռանալուց հետո Զաբոլոտնին ակումբ չունի: Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նա 2017-2021թթ. Անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ: