ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի դատարանը մերժել է Արցախի ղեկավարների բողոքը, իսկ ՀՀ կառավարիչների լուռ են։
Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։
Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Սա մեր հերթական ամոթն ու համազգային նվաստացումն է։
Պաշտոնական Երեւանը լուռ է, գործադիրն իր նիստերն է անում, ԱԺ-ում նախագահ ու փոխնախագահներ են ընտրում։
Ինչպես ասում էր հայտնի մի պերսոնաժ՝ կյանքն ուրախ, ապրուստն էլ՝ ձրի։
Քանի՞ անգամ են գործող ռեժիմի ներկայացուցիչները հրապարակային դատապարտել Բաքվի «դատավարությունը»։
Ես, որ չեմ մտաբերում նման դեպք։
Քաղաքական ուժերի մեծ մասը նախընտրում է լռել այս թեմայի շուրջ։
ՀՀԿ-ն 2023-ից առ այսօր Ստրասբուրգից մինչեւ Մոսկվա հրապարակային բարձրաձայնել է այս ոճիրի մասին։
Չպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից»։
Դատապարտելով Արցախի ղեկավարությանը՝ նրանք դատապարտում են Արցախյան շարժումը, Անկախության հռչակագիրը, Եռաբլուրը ու նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրության հիմք հանդիսացող ազգերի ինքնորոշման իրավունքը։
Անթույլատրելի է մոռացության տալ այս ամենը։
Իշխանության հետ ամեն բան պարզ է, բայց ազգային ուժերը, մտավորականները, քաղաքացիներս իրավունք չունենք լռելու։
Բաքվում դատապարտում են մեր բովանդակությունն ու պայքարը, մի լռեք։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: