Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն: Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից:
Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին:
Դիտումների քանակ46