https://arm.sputniknews.ru/20260806/tsarukjann-u-arustamjany-meghadrvum-en-naev-libananahaj-gvortsarari-bazhnemasy-khlelu-mej-105476180.html
Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են նաև լիբանանահայ գործարարի բաժնեմասը խլելու մեջ
Ծառուկյանն ու Առուստամյանը մեղադրվում են նաև լիբանանահայ գործարարի բաժնեմասը խլելու մեջ
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի պնդմամբ` Գագիկ Ծառուկյանն ու Ս․Ա․-ն Առինջում գտնվող առանձնատանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի լիբանանահայ գործարարը… 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T15:47+0400
2026-08-06T15:47+0400
2026-08-06T15:47+0400
գագիկ ծառուկյան
սեդրակ առուստամյան
հհ քննչական կոմիտե
մեղադրանք
գործարար
բաժնետեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409898_462:237:2047:1129_1920x0_80_0_0_f082a86c01a8c95d96954afe3d01f1a2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դոլարի շորթման և փողերի լվացման գործով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ՔԿ–ի տվյալներով՝ 2008 թվականին Ծառուկյանը ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ, որից հետո պայմանավորվել են համատեղ բիզնես սկսել։ Ըստ իրավապահների` 2009 թվականին նրանք հիմնել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող ընկերություն, որտեղ երկուսն էլ ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, իսկ ընկերության տնօրեն է նշանակվել Ս․Ա․-ն (Սեդրակ Առուստամյանը–խմբ.)։Ըստ ՔԿ-ի՝ նույն ժամանակահատվածում լիբանանահայ գործարարը Ծառուկյանին առաջարկել է նաև Կոտայքի մարզի Ակունք գյուղում խմելու ջրի գործարան կառուցել։ Պայմանավորվածության համաձայն՝ գործարարը պետք է ապահովեր արտադրական սարքավորումները, իսկ Ծառուկյանը՝ գործարանի շենքի կառուցումը։Նախաքննության տվյալներով՝ 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի սկիզբը Հայաստան է տեղափոխվել ջրի արտադրության համար անհրաժեշտ 19 սարքավորում, սակայն փաթեթավորման գիծը չի առաքվել մատակարար ընկերության պատճառով։ՔԿ-ի վարկածով՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ ռուստամյանը Առինջում գտնվող առանձնատանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի լիբանանահայ գործարարը ստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա 2011 թվականի մարտին 50 տոկոս բաժնեմասը փոխանցվել է Առուստամյանին։Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ այդ կերպ կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 2,5 մլն դոլարի շորթում։Բացի այդ, ըստ նախաքննության, Ծառուկյանն ու Առուստամյանը հետագայում փորձել են օրինական տեսք հաղորդել ինչպես ընկերության բաժնեմասի, այնպես էլ ոսկյա զարդերի հանցավոր ծագմանը՝ դրանք կապելով իրենց հետ փոխկապակցված ընկերությունների գործունեության և օրինական շրջանառությունների հետ։ ՔԿ-ն այս գործողությունները որակում է որպես առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Նախաքննական մարմինը պնդում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։Քննչական կոմիտեն նշում է` քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Ս․Ա․-ն արդեն կալանավորված են մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, այս գործով նրանց նկատմամբ առանձին խափանման միջոց չի ընտրվել։ Նախաքննությունը շարունակվում է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0c/103409898_501:150:2048:1311_1920x0_80_0_0_24da1dac0002e9055a5fa0f34a2e40e6.jpg.webp
գագիկ ծառուկյան, սեդրակ առուստամյան, հհ քննչական կոմիտե, մեղադրանք, գործարար, բաժնետեր
գագիկ ծառուկյան, սեդրակ առուստամյան, հհ քննչական կոմիտե, մեղադրանք, գործարար, բաժնետեր
Քննչական կոմիտեի պնդմամբ` Գագիկ Ծառուկյանն ու Ս․Ա․-ն Առինջում գտնվող առանձնատանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի լիբանանահայ գործարարը փաստաթղթեր ստորագրի։
ՔԿ–ի տվյալներով՝ 2008 թվականին Ծառուկյանը ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ, որից հետո պայմանավորվել են համատեղ բիզնես սկսել։ Ըստ իրավապահների` 2009 թվականին նրանք հիմնել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող ընկերություն, որտեղ երկուսն էլ ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, իսկ ընկերության տնօրեն է նշանակվել Ս․Ա․-ն (Սեդրակ Առուստամյանը–խմբ.)։
Ըստ ՔԿ-ի՝ նույն ժամանակահատվածում լիբանանահայ գործարարը Ծառուկյանին առաջարկել է նաև Կոտայքի մարզի Ակունք գյուղում խմելու ջրի գործարան կառուցել։ Պայմանավորվածության համաձայն՝ գործարարը պետք է ապահովեր արտադրական սարքավորումները, իսկ Ծառուկյանը՝ գործարանի շենքի կառուցումը։
Նախաքննության տվյալներով՝ 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի սկիզբը Հայաստան է տեղափոխվել ջրի արտադրության համար անհրաժեշտ 19 սարքավորում, սակայն փաթեթավորման գիծը չի առաքվել մատակարար ընկերության պատճառով։
ՔԿ-ի վարկածով՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ ռուստամյանը Առինջում գտնվող առանձնատանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են, որպեսզի լիբանանահայ գործարարը ստորագրի անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա 2011 թվականի մարտին 50 տոկոս բաժնեմասը փոխանցվել է Առուստամյանին։
Քննչական կոմիտեի գնահատմամբ՝ այդ կերպ կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ 2,5 մլն դոլարի շորթում։
Բացի այդ, ըստ նախաքննության, Ծառուկյանն ու Առուստամյանը հետագայում փորձել են օրինական տեսք հաղորդել ինչպես ընկերության բաժնեմասի, այնպես էլ ոսկյա զարդերի հանցավոր ծագմանը՝ դրանք կապելով իրենց հետ փոխկապակցված ընկերությունների գործունեության և օրինական շրջանառությունների հետ։ ՔԿ-ն այս գործողությունները որակում է որպես առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Նախաքննական մարմինը պնդում է, որ հավաքված ապացույցների հիման վրա Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։
Քննչական կոմիտեն նշում է` քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Ս․Ա․-ն արդեն կալանավորված են մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, այս գործով նրանց նկատմամբ առանձին խափանման միջոց չի ընտրվել։ Նախաքննությունը շարունակվում է։