https://arm.sputniknews.ru/20260806/rd-agn-um-meknabanel-en-hjusisajin-hvosqeri-veraberjal-germaniaji-qnnutjuny-105474380.html
ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են «Հյուսիսային հոսքերի» վերաբերյալ Գերմանիայի քննությունը
ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են «Հյուսիսային հոսքերի» վերաբերյալ Գերմանիայի քննությունը
Sputnik Արմենիա
Մոսկվայում ուշադրություն են հրավիրել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ․-ի վերաբերյալ Գերմանիայի դաշնային դատախազության մեղադրական եզրակացությանը։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T15:12+0400
2026-08-06T15:12+0400
2026-08-06T15:12+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ռուսաստան
«հյուսիսային հոսք» նախագիծ
պայթյուն
գերմանիա
հետաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45906073_0:0:2863:1611_1920x0_80_0_0_b0ec02f03d5a9e924a7a15e23ed979a0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ուշադիր հետևում է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազատարների պայթեցման գործով Գերմանիայի քննությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադրություն են հրավիրել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ․-ի վերաբերյալ Գերմանիայի դաշնային դատախազության մեղադրական եզրակացությանը, որում ասվում է, որ նա և իր համակիցները դիվերսիան կազմակերպել և իրականացրել են Ուկրաինայի պետական կառույցների հանձնարարությամբ։«Հյուսիսային հոսքերում» դիվերսիան եղել է Ուկրաինայի հրահանգով. Բեռլինի եզրակացությունըԱվելի վաղ Stern ամսագիրը, հղում անելով գերմանական դատախազության նյութերին, գրել էր, որ մեղադրյալ Սերգեյ Կուզնեցովը հարցաքննության ժամանակ հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ում իր ծառայության և Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աշխատելու մասին։Իր հերթին Կուզնեցովի փաստաբան Նիկոլա Կանեստրինին հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանատվությունը չպետք է բացառապես իր պաշտպանյալինը լինի, քանի որ վերջինս, նրա խոսքով, գործել է հրամանատարության հրամանով։ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազատարներում, որոնցով ռուսական գազը մատակարարվում էր Եվրոպա, պայթյուններ են տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան հայտարարել են, որ չեն բացառում դիտավորյալ դիվերսիայի վարկածը։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության հոդվածով։ Կրեմլում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան արևմտյան երկրներից տեղեկատվություն է հայցել քննության ընթացքի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ԳԴՀ-ում ձերբակալվել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցման մասնակցելու մեջ կասկածվող ուկրաինացի
գերմանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45906073_45:0:2776:2048_1920x0_80_0_0_07ad0227a40ab852e342b0257e84fc32.jpg.webp
արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, «հյուսիսային հոսք» նախագիծ, պայթյուն, գերմանիա, հետաքննություն
արտաքին գործերի նախարարություն (ագն), ռուսաստան, «հյուսիսային հոսք» նախագիծ, պայթյուն, գերմանիա, հետաքննություն
Մոսկվայում ուշադրություն են հրավիրել Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Կ․-ի վերաբերյալ Գերմանիայի դաշնային դատախազության մեղադրական եզրակացությանը։