Կոչ ենք անում զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ 

Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։

Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։

Բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։

Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։

Դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ ք.Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով։

 Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

 

Leave a comment