Shamshyan.com. Օգոստոսի 2-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 2 շենքի մոտ կռիվ է։
Արաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը Կիևյան փողոցի 2 հասցեում գտնվել են Չինաստանի քաղաքացիներ 27-ամյա Զհենգ Բին Անին, 34-ամյա Լուո Տաոին, 29-ամյա Հուանգ Գուո Չիին, 26-ամյա Վանգ Չիին Դոնգին, 25-ամյա Կինգ Վան Զենին և 27-ամյա Մօ Զին Խինին, որտեղ էլ Մո Զին Խինիի և Հուանգ Հուի Դոնգինի միջև կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո նրանք սկսել են միմյանց հարվածներ հասցնել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: