Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 12:51

Ազգային ժողովի նիստում պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է իր քաղաքական գործունեության փոփոխություններին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու դրդապատճառներին և Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների օրոք իրավական վիճակի գնահատականներին։

Վարդևանյանը նշել է, որ 2022-ին մանդատից հրաժարվելը պատասխանատվության դրսևորում էր «Դիմադրության» շարժման չհաջողելուց հետո։ Նա խոստովանել է, որ չէր պատկերացնում իր վերադարձը քաղաքականություն, մինչև չստացավ Սամվել Կարապետյանի առաջարկը։

«Գիտակցեցի, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ունի բացառիկ տեսլական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- հայտարարել է Վարդևանյանը՝ հավելելով, որ Կարապետյանը դրական փոփոխություններ է բերել երկրին նույնիսկ առանց իշխանություն ունենալու։ 

Պատգամավորը նաև հստակեցրել է իր մասնագիտական ապագան. «Ես իմ համար որոշել եմ, որ վերադարձ փաստաբանական գործունեությանը չեմ իրականացնելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment