Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նախագահ Մասուդ Բարզանիի ներկայացուցիչը, Էրբիլի նահանգապետը, քրդական ինքնավարության քաղաքական, դիվանագիտական և հոգևոր շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Ermenihaber-ը:
Ներկա են եղել նաև հայ և քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդները։ Հյուրերը հանդիպումներ են ունեցել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների ու գլխավոր հյուպատոսության աշխատակիցների հետ։
Ընդունելության ժամանակ կարևորվել են Հայաստանի և Քուրդիստանի միջև ձևավորված պատմական ու մշակութային կապերը։ Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և բազմակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։