Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի՝ մաս է կազմում այս ապօրինությանը և Արեգնազ Մանուկյանի կալանքի որոշումը թողնում ուժի մեջ, թե՞ առաջնորդվում է օրենքով և մարդկային որակներով. Անդրանիկ Թևանյան

Ազատություն Արեգնազ Մանուկյանին

Իմ դեմ «կարված» քրեական գործի շրջանակում կալանավորվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Ապօրինի այդ կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ դատարանը պարտավոր է նրան ազատ արձակելու որոշում կայացնել։

Եթե նորմալ երկրում ապրեինք, ապա Ա. Մանուկյանը ոչ միայն չպետք է զրկվեր ազատությունից, այլև նրա դեմ ընդհանրապես քրեական գործ չպետք է հարուցվեր։ Բայց դե հիմա լրիվ այլ իրավիճակ է, և նվազագույնը պետք է Մանուկյանի ազատազրկումը վերացնելու ակնկալիք ունենալ։

Արեգնազ Մանուկյանը սկզբունքային, կամային գործիչ է և հանուն մեծ պայքարի կարող է դիմանալ այս փորձությանը, բայց դա չի նշանակում, որ պետք է աչք փակել այս աղաղակող ապօրինության վրա։

Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի՝ մաս է կազմում այս ապօրինությանը և կալանքի որոշումը թողնում ուժի մեջ, թե առաջնորդվում է օրենքով և մարդկային որակներով։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment