ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն ունի բավարար քանակությամբ զինամթերք, և որ ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը կառուցում է պատմության մեջ ամենամեծ արտադրական հզորությունը։
Այս մասին Թրամփը գրել է «TruthSocial» սոցիալական մեդիա հարթակում։
«Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի հսկայական պաշարներ, մասնավորապես՝ որոշակի տեսակի զինամթերք։ Ավելին, զինամթերքը մեծ քանակությամբ արտադրվում և մատակարարվում է երկրին անհրաժեշտության դեպքում։ Պաշտպանական ընկերությունները կառուցում են ավելի շատ գործարաններ, քան մեր պատմության մեջ երբևէ եղել է»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև մեկնաբանել է լրատվամիջոցներին գաղտնի տեղեկատվության արտահոսքը։
«Այս դավաճանական տեղեկատվությունը արտահոսած անձանց որոնումներն ընթացքի մեջ են։ Նրանց համար նախատեսվախ է երկարաժամկետ ազատազրկում»,- ընդգծել է Թրամփը։