Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի դիրքորոշումը. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20261010/putiny-trampin-e-pvokhancel-iranakan-kvoghmi-dirqvorvoshumy-peskvov-107934672.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/09/95644560_237:0:2968:2048_1920x0_80_0_0_d89b97184bb1ca8da24fc4bc563e3f37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, մասուդ փեզեշքիան, դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ

ռուսաստան, վլադիմիր պուտին, ամն, մասուդ փեզեշքիան, դմիտրի պեսկով, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Պուտինն ու Փեզեշքիանն առանձին հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել իրանական կողմի` հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ տեսլականը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը Թուրքմենստանի գագաթնաժողովի շրջանակում շփումների ընթացքում երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ, որոնցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հետ սպասվող հեռախոսազրույցի մասին:

«Եվ հետո արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսլականը», – հայտնել է Պեսկովը:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Առաջնորդներն անդրադարձել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին։ Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պուտինին գործարքի համար». Թրամփ

Leave a comment