Երեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարություն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ՝ առաջարկելով փոփոխել երեք նախարարության անուն։

Մասնավորապես,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն,
Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն,
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Որոշման նախագիծն ընդունվել է կառավարության օգոստոսի 6-ի նիստում։

Leave a comment