ՔՊ-ն ընդդիմության մասին ինչ ասում է, լավ է ասում, մի բան էլ՝ քիչ է ասում․ Վաղարշակ Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Նախ՝ պաշտոնապես հայտարարում եմ. ՔՊ-ն ընդդիմության մասին ինչ ասում է, լավ է ասում։ Մի բան էլ՝ քիչ է ասում։

Երկրորդ՝ Վովա Հակոբյանն ինչ ասել է, տեղին է ասել։

Երրորդ՝ ես այլևս պատգամավոր չեմ։

Մեջբերելուց առաջ գոնե ստուգեք, թե ում եք մեջբերում։

Իսկ վերջում ուզում եմ շնորհավորել իմ ընկերներին՝ Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահ, ինչպես նաև Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին՝ Ազգային ժողովի փոխնախագահներ ընտրվելու կապակցությամբ։

Մաղթում եմ ամուր նյարդեր և համբերություն՝ այս ցածր որակի ընդդիմության հետ աշխատելու համար»։

Leave a comment