Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 62, դեմ 27։


ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։

Փակ գաղտնի քվեարկությանը Աժ 105 պատգամավորներից մասնակցել են 89-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 62, դեմ 27։


«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

Leave a comment