Էդգար Ղազարյանը չկարողացավ զսպել հուզմունքը. Հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում ինձ հետ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանն ամբիոնի մոտ ելույթ ունենալիս չկարողացավ զսպել իր հուզմունքը, երբ սկսեց խոսել այն մասին, որ ՔՊ-ականներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին, բարձրաստիճան հոգևորականներին դիմում են ավազանի անունով։

Նա հիշեցրեց, որ դա անարգանք է ոչ միայն հոգևորականին, այլ ողջ հոգևոր համայնքին։

«Իմ երեխայի ճակատին, վստահ եմ նաև ձեզանից շատերի երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառ Հայարապետը։ Հասկանո՞ւմ եք՝ դուք ինչ եք անում ինձ հետ որպես հայ քրիստոնյայի, որպես երեխայի տեր ծնողի, երբ նրանց մյուռոնն օրհնած Վեհափառին անարգում եք իմ ներկայությամբ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment