Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը մասնակցել է «Սպառողների իրավունքների պաշտպանությունը թվային դարաշրջանում» միջազգային համաժողովին։
Նա ներկայացրել է, թե ինչպես են Միության երկրները համակարգված ձևով ձևավորում սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
Այդ համակարգի հիմքում երեք սկզբունք է՝ ապրանքի անվտանգության երաշխավորումը՝ անկախ վաճառքի եղանակից, առցանց և ավանդական խանութներից գնումներ կատարող սպառողների իրավունքների հավասարությունը, ինչպես նաև երկրների միջև շարունակական երկխոսությունը։ Նման համագործակցության արդյունավետ գործիքներից է այսպես կոչված «փափուկ իրավունքի» կիրառումը։
ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացման նպատակով 2026 թվականի մարտին հաստատվել է սպառողների իրավունքների պաշտպանության նոր՝ հնգամյա ծրագիր։
Կարևոր քայլ է նաև այս տարվա օգոստոսին ստորագրված ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է ԵԱՏՄ թվային շուկայի համար միասնական կանոնների սահմանում։