Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցություններում չհամաձայնեցված է մնացել ընդամենը մեկ-երկու հարց։ Այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն՝ հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ այդ հարցերը «առանձնապես բարդ չեն»։
«Եթե այլ կողմերի վնասակար միջամտություն չլինի, ապա համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այսօր կամ վաղը»,- նշել է դիվանագիտական աղբյուրը։
Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը չի փակվել Իրանի և Օմանի միջև առկա տարաձայնությունների պատճառով։
Նրա խոսքով՝ նեղուցի փակ կամ բաց մնալը կախված կլինի նրանից, թե արդյոք ԱՄՆ-ն կդիմի միջազգային իրավունքը խախտող գործողությունների։