Նռնաձոր տանող նոր ճանապարհի շինարարությունը կրկին ձգձգվում է

Բաժանորդագրվել

Ներկայիս ճանապարհն անցնում է նախկին երկաթուղու գծով. իշխանությունները նախատեսում են վերակառուցել այն։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի ամենահեռավոր գյուղերից մեկը՝ Նռնաձոր տանող նոր ճանապարհի կառուցումը կրկին ձգձգվում է, այս մասին է վկայում Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Ճանապարհային դեպարտամենտի ներկայացրած պարզաբանումը։

«Նռնաձոր տանող ճանապարհի կառուցման աշխատանքների առաջին փուլն ավարտական պրոցեսում է։ Երկրորդ փուլը՝ ճանապարհի ասֆալտապատումը, ընթացքի մեջ է», – ասել են դեպարտամենտից։

Այս տարվա հուլիսին մենք գրել էինք, որ Սյունիքի հարավում գտնվող Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի շինարարությունը չի ավարտվել նշված ժամկետում։

Այդ ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ շինարարության առաջին փուլի ավարտման նոր ժամկետ է սահմանվել այս տարվա օգոստոսի 30-ը։

Նշենք, որ կապալառուն ի սկզբանե հայտարարել էր առաջին փուլը (որի արժեքը 2.5 մլրդ դրամ է) դեռ մինչև 2025 թվականի վերջն ավարտելու ծրագրերի մասին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIPP նախագծի շրջանակներում կառուցվող երկաթուղային ճանապարհը կանցնի դեռ խորհրդային տարիներին Հայաստանի հարավում գոյություն ունեցող գծով։

Նռնաձոր տանող ներկա ճանապարհն անցնում է հենց նախկին երկաթուղու ճանապարհով։

Leave a comment