«Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն արձագանքել է աշխարհահռչակ փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը։ Վերջինս հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին:
«Շնորհակալություն սկզբունքային դիրքորոշման համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Աֆեյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: