ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Չինաստանի կամ Ռուսաստանի հետ տարածաշրջանային պատերազմի դեպքում, հաղորդել է «NBC News»-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների:
Պենտագոնի քաղաքականության ղեկավարը մշակում է ԱՄՆ նոր միջուկային ռազմավարություն, որը շեշտը դնում է կարճ հեռահարության մարտավարական զենքի հնարավոր օգտագործման վրա Չինաստանի կամ Ռուսաստանի հետ տարածաշրջանային պատերազմի դեպքում։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նոր ռազմավարությունը, որը գաղտնի է, մարտահրավեր է նետում միջուկային զենքի նկատմամբ այն մոտեցմանը, որը տասնամյակներ շարունակ մնացել է հաստատված քաղաքականություն: