«Բոնուս» սուպերմարկետների ցանցի տնօրենի մահվան դեպքով հարուցվել է վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններն էին ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, որը, ինչպես պարզվել է, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր և գլխավոր տնօրենը։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։