«Դուք տարիներ շարունակ, քայլ առ քայլ կառուցել եք մի համակարգ, որտեղ ամեն ինչ պետք է ենթարկվի մեկ քաղաքական մարդու»,- իր ելույթում աաց «Ուժեղ Հայատսան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ հիշեցնելով, որ ընտրական գործընթացի ժամանակ ՔՊ-նա հասավ նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դուրս մնաց խորհրդարանից։
Նշելով, որ ՔՊ-ն ցանկանում է ունենալ ամեն ինչ՝ Մխիթարյանն ասա, որ դրանցից ամենվտանգավոր մենաշնորհը իշխանական մենաշնորհն է։
«Եթե խորհրդարանը չի վերահսկում կառավարությանը, ապա ով պետք է այն անի։ Եթե պատգամավորները գալիս են խորհրդարան նրա համար, որ միայն ծափ տան կառավարությանը, ըստ իս, այն այնքան էլ ճիշտ չէ։ Մենք այստեղ ենք, որ դուք առնվազը կառավարության մամուլի դերը չտանեք։ Մենք այստեղ չենք, որպեսզի գործադիրի յուրաքանչյուր որոշում կամ գործողություն ներկայացնենք որպես հաղթանակ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականից հետո նշանակված դատավորների թիվը եղածի 70-75 % է կազմում, աբյց իշխանությունները դեռ դժգոհ են իրենց նշանակած դատաավորներից։
Հիշեցնելով, որ ՔՊ-ական պատգամավոր Միքայել Խաչատյանն իր ելույթում օգտագործեց «ընտրակաշառք» տերմինը՝ Մխիթարյանն ասաց.
«Երբ ձեզանից մեկը խոսում է բարեկրթությունից, իսկ մյուսը դուս է գալիս և նշում ընտրակաշառքը, այն առնվազն ինձ իրավունք է տալիս, անտեսելով անմեղության կարխավարկածը, ես էդ մարդուն անվանեմ խուլիգան, բայց ես երբև է իմ անցած ճանապարհը և դաստիարակությունը իրեն նման բան թույլ չի տալիս»,- ասաց Մխիթարյանը;
Հիշեցնելով, որ Միքայել Խաչատյանն իր ելույթում հայտարարեց, թե հաճախ է գնում եկեղեցի՝ Մխիթարյանը Սուրբ գրքից մեջբերում արեց. «Եթե որևե մեկին իմաստություն է պակասում, ապա թող խնդրի և կստանա»։