«Գալով այստեղ՝ ընդհանրապես նպատակ կամ պատկերացում չի ունեցել, որ կարող է իշխանություն փոխվել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի խոսքին, թե՝ «Ռոբերտ Քոչարյանը, Լաչինի միջանցքն անցնելու պահից սկսած, մտածում էր՝ իշխանությունը ոնց վերցնի Լևոն Տեր-Պետրոսյանից»։
«Գիտեք, մի կողմից այնպիսի սուտ բաներ են ասում, որոնց ուզում ես անդրադառնալ, մյուս կողմից ասում ես՝ լավ, մեր ժողովուրդը պիտի նստի, նայի, թե, ասենք, 96-ին ինչ ա եղե՞լ։ Անկեղծ, ինձ մոտ երկընտրանքի հարց է․ թողնես անպատասխան, իր ասած սուտը մնա՞, թե՞ գնաս ամբիոնից խոսես 96, 97 թվականների մասին»,- ասաց պատգամավորը։