ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը,
օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են մանկապարտեզի շենքային և, սանիտարահիգիենիկ պայմանները, մատչելիության ապահովման հետ կապված հարցերը, խմբերի համալրվածությունը, հաստիքային ապահովվածությունը, անձնակազմի և սաների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրվել է նաև մանկապարտեզում տեսահսկման համակարգերի կիրառման պայմաններում երեխաների անձնական տվյալների մշակման գործընթացը՝ ներպետական և միջազգային չափորոշիչների պահանջների պահպանման տեսանկյունից։
Մանկապարտեզի տնօրինության հետ քննարկվել են մատչելիության բարելավման, երեխաների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների իրավունքների լիարժեք ու անխոչընդոտ իրացմանը վերաբերող հարցեր և այլն:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցի ընթացքում ունեցել են առանձնազրույցներ։
Մշտադիտարկման այցի ընթացքում մանկապարտեզի տնօրինությունը և անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:
Դիտումների քանակ9